Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մի քանի տոկոսի առավելությամբ հաղթել է գիտնական Իրժի Դրահոշին և 5 տարով վերընտրվել է նախագահ: 73-ամյա Զեմանը ստացել է քվեների 51,8 տոկոսը, 68-ամյա Դրահոշը` 48,2 տոկոս: Դրահոշն ընդունել է պարտությունը և հաջողություն է մաղթել Զեմանին: Նա արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցելու համար: «Եվ այսպես, ես կղեկավարեմ երկիրը ևս 5 տարի, ինձ ուժ և եռանդ է հաղորդելու չեխ ընտրողների աջակցությունը, հավատում եմ, որ չեմ հիասթափեցնի ձեզ: Առջևում 5 տարվա լուրջ աշխատանք է, քաղաքացիների հետ շփվելու, նրանց պատգամները լսելու 5 տարիներ»,- ասել է Զեմանը: